ԱԺ-ն 63 կողմ, 26 դեմ ձայներով երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը, ըստ որի, ի թիվս այլ դրույթների, նախատեսվում է, որ կառավարության նիստերը դռնփակ պետք է անցկացվեն: Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից եւ 17 նախարարներից: