Ապրիլի 20, 2018

Բաց մի թողեք

Ախալքալաքի կարտոֆիլը պաշտպանված է Եվրամիությունում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

«Ախալքալաքի կարտոֆիլ» բրենդը, երեք այլ վրացական բրենդերի հետ միասին, ընդունվել է որպես պաշտպանված աշխարհագրական նշում Եվրամիության տարածքում:

Մարտի 14-ին «Գրուզպատենտ» Մտավոր սեփականության ազգային կենտրոնի Թբիլիսիի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ԵՄ-Վրաստան աշխարհագրական նշումների Ենթահանձնաժողովի նիստը:

Ենթահանձնաժողովը ստորագրել է որոշում աշխարհագրական նշումների վերաբերյալ (N1 / 2018), համաձայն որի, նորացվել է ԵՄ-ում և Վրաստանում փոխադարձաբար պաշտպանված աշխարհագրական նշումների ցանկը: Մասնավորապես, ԵՄ տարածքում վրացական չորս նոր աշխարհագրական նշումներ պետք է պաշտպանված լինեն. «Տղիբուլիի թեյ», «Մաչախելիի մեղր», «Քութայիսի կանաչի» և «Ախալքալաքի կարտոֆիլ»: Բացի այդ, Վրաստանի տարածքում պաշտպանված ԵՄ-ի աշխարհագրական նշումների ցանկը ևս թարմացվեց:

Եվրամիության հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ստեղծված Աշխարհագրական ցուցումների Ենթահանձնաժողովի հանդիպումները անցկացվում են տարին մեկ: Մարտի 14-ին տեղի ունեցավ ենթահանձնաժողովի երրորդ հերթական հանդիպումը:

Պետք է նշել, որ «Ախալքալաքի կարտոֆիլ» աշխարհագրական նշման տակ նկատի է առնվում Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում աճեցված կարտոֆիլը:

jnews.ge

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts