Ապրիլի 20, 2018

Բաց մի թողեք

Աղջիկը երազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալ, իսկ մայրը` տուն ունենալ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

«Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել է «
Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհալի պատանիների ու
նրանց ընտանիքների ապրելակերպի մասին:

Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացնում ենք աղջիկների «Գյումրի»
ֆուտբոլային թիմի առաջատար խաղացող Օքսանայի և նրա ընտանիքի ապրելակերպի մասին
պատմող տեսանյութ: Նրանք երկուսով՝ մայր ու աղջիկ, բնակվում են Գյումրու
ծայրամասերից մեկում, Ախուրյան գետի ափին, կիսախարխուլ դոմիկում: Մայրը
հազարավոր այլ գյումրեցիների նման մշտական աշխատանք չունի: Հիմնականում ամռան
ամիսներին աշխատում է մոտակա անասնապահների մոտ: Նրանք տնակը տեղադրել են
գետափնյա սարալանջին, ապա աղյուսապատել են, սակայն այդ տարածքներում մշտական
սողանքների պատճառով տնակի պատերին խորը ճաքեր են առաջացել, և դրանք ամեն պահ
հնարավոր է փլվեն: Օքսանան «Թռչունյան տուն» հատուկ խնամքի կենտրոնի սան է և
երազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալու մասին, իսկ մայրը, բնականաբար, տուն
ունենալու:

Առավել մանրամասն` տեսանյութում

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts