Մայիսի 26, 2018

Բաց մի թողեք

ԱՄՆ-ի Սենատում այս շաբաթ՝ սահմանային պատ ու ներգաղթյալներ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

ԱՄՆ-ի Սենատի օրակարգում այս շաբաթ դրված է մի հարց, որի շուրջ Կոնգրեսում համաձայնություն չի կայացվում արդեն մի քանի տասնամյակ։ Խոսքն առաջին հերթին այն հարյուր հազարավոր երիտասարդ անձանց մասին է, որոնց նրանց հարազատները այստեղ են բերել անօրինական կարգով, ու այսօր բնակվում են վտարման վտանգի պայմաններում։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը:

Անցյալ շաբաթ հաստատելով երկու տարվա դաշնային կառավարության բյուջեն՝ ԱՄՆ-ի Սենատն այժմ լծվում է ներգաղթի մասին օրենքները փոփոխության ենթարկելու գործին։
Այս գործընթացի սկիզբը դրվեց նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, երբ նա անցյալ տարի կասեցրեց ԴԱԿԱ ծրագիրը, որով ժամանակավոր բնակության եւ ուսման հնարավորություն էր տրվում առանց փաստաթղթերի ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ փախստականներին, որոնց Միացյալ Նահանգներ են բերել անչափահաս տարիքում։ Թրամփը Կոնգրեսին այժմ տվել է մինչեւ մարտի 5-ը ժամանակ այս հարցը լուծելու համար։

Ինչպես դեմոկրատ սենատոր Դիք Դըրբինն է ասել, ՝՝Մարտի 5-ից սկսյալ օրական հազար երիտասարդներ կկորցնեն արտաքսվելուց պաշտպանված լինելու կարգավիճակը եւ կզրկվեն Ամերիկայում օրինապես բնակվելու իրավունքից՛՛։

Կոնգրեսականները, թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ, ասում են, որ երիտասարդ փախստականներին պիտի տրվի Ամերիկյան երազանքին հասնելու հնարավորություն։

՝՝Չէ որ, ասում է սենատոր Ջեյմս Լենքֆորդը, այս երիտասարդները մեծացել են մեր երկրում եւ արժանի են լինելու այս երկրի ապագան կերտողները՛՛։

Բայց բացի ԴԱԿԱ-ն վերացնելուց, Թրամփն ուզում է նաեւ տեսնել հսկա պարիսպ Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով։
Նա նաեւ ուզում է, որ կրճատվի աշխարհի տարբեր երկրներից Ամերիկա ժամանող փախստականների թիվը։

Դեմոկրատ կոնգրեսականներն առաջարկում են այսպես ասած ավելի սահմանափակ փաթեթ՝ իրավական կարգավիճակ ԴԱԿԱ-ի բոլոր մասնակիցներին եւ պարսպի փոխարեն՝ սահմանային ուժեղացված հսկողություն։

Հանրապետականները գովեստով են խոսում ներգաղթի հարցում Թրամփի վճռականության մասին։ Ինչպես սենատոր Ջոն Քորնինն է ասում, ՝՝Նախագահ Թրամփն արել է մի բան, որը Օբաման երբեք չարեց։ Նա ԴԱԿԱ ծրագրի 1 միլիոն 8ՕՕ հազար երիտասարդների է առաջարկում տալ քաղաքացիություն ստանալու հնարավորություն՛՛։

Սենատաում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը խոստանում է, որ չի դրվի որեւէ սահմանափակում ու կտրվի անսահման թվով առաջարկներ ներկայացնելու հնարավորություն։

Սենատում այս հարցի շուրջ որոշում կայացվելուց հետո օրինագիծը պիտի հաստատվի Ներկայացուցիչների պալատում, որից հետո օրենք դառնալու համար, կդրվի Թրամփի սեղանին։

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts