Օգոստոսի 21, 2018

ԱՄՆ-ում 105 տարեկանում մահացել է Հոլիվուդի ամենատարեց դերասանուհին (լուսանկարներ)

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Հարյուր հինգ տարեկանում կյանքից հեռացել է Հոլիվուդի ամենատարեց դերասանուհին՝ Քոնի Սոյերը, հայտնում է Deadline-ը:

Նա մահացել է Կալիֆորնիայի իր տանը: Մահվան պատճառը չի նշվում:

Հայտնի է, որ Սոյերը Հոլիվուդի ամենատարեց աշխատող դերասանուհին էր: Նա աշխատել է մինչև 2017թ. վերջը:

Սոյերն ունի հարուստ կինոդարան: Նա նկարահանվել է ավելի քան 140 ֆիլմում ու սերիալում: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Հիմարն ու ավելի հիմարը», «Երբ Հարին հանդիպեց Սալիին»:

Նշվում է, որ Սոյերը ծնվել է 1912թ.: Նա իր դերասանական կարիերան սկսել է 18 տարեկանում:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts