Օգոստոսի 21, 2018

Այս ամենի մեջ կա քաղաքական հետք. քաղտեխնոլոգը պրանկերների՝ Փաշինյանի անունից զանգեր կատարելու մասին

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

ՌԴ-ն պրանկերների միջոցով խնդիր է լուծում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով ռուս պրանկերների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հեռախոսազրույցը:

 «Ամեն դեպքում, այս ամենի մեջ կա քաղաքական հետք: Պրանկերները պարզապես չեն զանգում, «գժվացնում», ինչպես սովորաբար ասում են: Նրանք կոնկրետ խնդիր են լուծում: Առաջին հերթին՝ Ռուսաստանն իր համար է լուծում այդ խնդիրը: Եթե Բորիս Ջոնսոնի դեպքում փորձում էին եվրոպացիների իրական կարծիքը բացահայտել Սկրիպալի թունավորման գործով, ապա երկրո8դ դեպքում արդեն հետաքրքրում է Եվրոպայի կարծիքը Մինսկի պայմանավորվածությունների վերաբերյալ. այն, որ Եվրոպան միշտ մեղադրում է Ռուսաստանին, բայց փաստացի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ երկու կողմերն էլ մեղավոր են»,- նշել է Քոչարյանը:

Իսկ ինչո՞ւ են հենց Փաշինյանի անունից զանգեր կատարում պրանկերները: Քաղտեխնոլոգի կարծիքով՝ պատճառը  ՀՀ վարչապետի նկատմամբ հետաքրքրությունն է:«Պարզապես հիմա Փաշինյանն աշխարհի համար հետաքրքիր է, այդ պատճառով էլ այդ կերպարն են օգտագործում: Կարող է Կիմ Չեն Ինը վաղը չէ մյուս օրը հետաքրիր լինի Թրամփի հետ հանդիպումից հետո, նրա անունից զանգեն»,- ասել է քաղտեխնոլոգը:

Հարցին՝ արդյո՞ք ՌԴ-ն փորձում է նաև այսկերպ բացահայտել հայաստանյան հեղափոխության մեջ Արևմուտքի կապը, քաղտեխնոլոգը նշել է.«Այս երկու հեռախոսազանգերի հարցերից կարելի է ենթադրել, որ պրանկերներն ավելի շատ ոչ թե փորձում են բացահայտել Արևմուտքի կապը հայաստանյան հեղափոխության մեջ,  այլ ՌԴ-ի հետ կապված հարցերը»:

Հիշեցնենք, որ Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և  հարցրել են՝ ո՞վ է մեղավոր Մինսկի համաձայնությունների չկատարման համար, ինչին ի պատասխան՝ Գրեմնինգերը նշել է՝ երկու կողմերն էլ իրենց մեղքի բաժինն ունեն:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts