Հոկտեմբերի 17, 2019

«Այս գիշեր Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր ադրբեջանցի պատգամավորին Սերժ Սարգսյանի կոչին»․ Արցախի ՄԻՊ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր Նախագահ Սարգսյանի երեկ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանգստացե՛ք։ Չեն հանգստանալու։ Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, չեն հանգստանալու։

Դեռ երկար ժամանակ պետք է զգաստ լինենք ու աչալուրջ։ Ու իհարկե չշեղվենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքից։ Մեր ճշմարտացիության ու արդարացիության գրավականներից մեկը, կարծում եմ, հենց դա է»,-գրել է նա:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts