Հրապարակվել է: Fri, Jun 30th, 2017

Աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ

Կիսվել
Թեգեր

1Հուլիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային փառատոնի փակման գալա համերգին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ երկու «Գրեմի», Gramophone Award UK, Edison Award, Echo Klassik Award, Amadeus Prize Best Recording, Brit Award, Prix de la Nouvelle և այլ մրցանակների դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

Համերգային երեկոյի ծրագրում՝ Կլոդ Դեբյուսի՝ «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը՚ սիմֆոնիկ պոեմ, Յոհաննես Բրամս՝ Ջութակի կոնցերտ, Ալեքսեյ Շոր՝ «Միայնակ նավարկում՚ պիես ջութակի և նվագախմբի համար։ Տեղեկացնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նօրաթերթ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ