Հոկտեմբերի 17, 2018

Բաց մի թողեք

Արմավիրի քաղաքապետի թեկնածու Օհան Հարությունյանի ուղերձը․

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Սիրելի Արմավիրցիներ, թանկ ու հոգեհարազատ համաքաղաքացիներ։

Այս օրերին Արմավիրը ի թիվս հանրապետության այլ համայնքերի ապրում է նախընտրական բուռն կյանքով և նոր ժամանակների, նոր ոգևորության, նոր ակնկալիքների և որ ամենակարևորն է, նոր և իրական ձեռքբերումների վճռականությամբ։ Մեր հանրապետությունն այսօր թևակոխում է որակական բոլորովին ուրիշ մի ժամանակաշրջան, որ այլևս պատմական անշրջելի իրականություն է մեկ առ մեկ, ամեն մի հայի և քաղաքացու, ամբողջության մեջ ողջ հայության ինքնիշխան կամքն ու վճռորոշ քաղաքական ու քաղաքացիական կողմնորոշումը։

Եվ Արմավիրցին, որպես իմաստուն ու բազմաստեղծ մեր ժողովրդի հարազատ զավակ, վստահ եմ այսօր առավել քան երբևէ, ավելի հաստատակամ է երկրի զարգացումներին համընթաց քայլելու և առավել լայնախոս ու պատասխանատու՝ քաղաքի ապագայի հանդեպ։

Բոլորս ենք ուզում շեն ու հզոր քաղաք կառուցել, բոլորս, բացառապես բոլորս ենք համախմբված մեր զավակներին բարեկեցիկ կյանքով ապահովելու գաղափարի շուրջ, յուրաքանչյուրս է երազում Արմավիրը իրապես տեսնել հանրապետության առաջատար քաղաքների թվում՝ որպես հզոր ներուժով պոտենցիալ զարգացումների քաղաք։

Այսօր ներկայանում եմ ձեզ, որպես համայնքի ղեկավարի թեկնածու։

Ծնվել, մեծացել, ընտանիք կազմել ու ապրում եմ այս քաղաքում։ Գիտեմ, պարզապես գիտեմ այս քաղաքը։ Իմ, քաղաքային համայնքի ավագանու 6-ամյա գործունեության արդյունքում առավել իրազեկ եմ քաղաքի առջև ծառացած խնդիրներին և հստակ պատկերացնում եմ դրանց հնարավոր լուծումներն ու ելքերը։

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ հակված եմ ազգաբնակչությանը հնարավորինս ներգրավելու համայնքային գործունեությանը, քանզի տունը մերն է, ու միասի պետք է զարկ տանք նրա առաջընթացին։

Ես միշտ բաց եմ համագործակցության համար։

Անկեղծ ասած՝ վստահ եմ, որ բոլոր ժամանակներում բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերը եղել են, կան ու կլինեն շատ լավը, որովհետև միշտ էլ կգտնվեն գեղեցիկ բառերով ճոխ նախադասություններ, միշտ էլ կգրվեն ազնիվ մղումով հիանալի խոստումներ, բայց…բայց ես վստահաբար ասում եմ, որ չի սասանվելու կամքս և չի պակասելու ջանքս Արմավիրը մեր երազանքների քաղաքը դարձնելու համար։ Մտերմաբար ասած՝ կցանկանայի, որ իմ նախընտրական ծրագիրը կազմված լիներ ընդհամենը մեկ նախադասությունից. Որդիական պարտքս, հայրական հոգատարությունս ու սիրահարի խենթ նվիրումս քեզ՝ ապագայի մեր լուսավոր քաղաք…

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts