Նոյեմբերի 15, 2018

«Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան». ՀՀ ֆինանսների նախարարություն

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են:

Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի:

Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts