Նոյեմբերի 18, 2018

Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել ԱԺ նախկին պատգամավոր «Թոխմախի Մհերի» տանը

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 16:15-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի նկուղից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին, մարվել՝ 17:08-ին: Շ. Ա.-ին պատկանող տան նկուղում ամբողջությամբ այրվել են զգեստապահարանը եւ կենցաղային իրեր՝ մոտ 6 քմ:

Մեր տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) տանը: Իսկ վերոնշյալ Շ. Ա.-ն Սեդրակյանի կինն է` Շուշանիկ Աֆյանը:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts