Դեկտեմբերի 18, 2018

Արտակարգ դեպք Հրազդանում. շենքերից մեկի բնակարանում պայթյուն է տեղի ունեցել

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միքայելյան 2-րդ շենքում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  բնակարան քաղաքացիների մուտքը արգելված է, քանի որ Երևանից ժամանել են սակրավորներն ու կինոլոգները: Պայթյունի հետևանքով բնակարանի պատը ամբողջովին փլուզվել և լցվել է փողոց, և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Բնակարանի ներսում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները: Բնակարանում մարդ չի բնակվում, տանտերերը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, փաստի առթիվ էլ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts