Դեկտեմբերի 18, 2018

Արփինե Հովհաննիսյանի գրառումը ստահոդ է և պայմանավորված է քարոզարշավի տրամաբանությամբ. Ոստիկանություն

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ:

Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք է, զբաղված է ամենաբարձր մակարդակով սպառնալիքներ հնչեցնելով:

Ոստիկանության գրառումն ամբողջությամբ՝ ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` Ֆեյսբուք սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ հայտնում ենք, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը: Արփինե Հովհաննիսյանն ազատ է բողոքարկելու մերժման մասին որոշումը:

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության միջամտելու վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, ապա հայտնենք, որ այն ստահոդ է և պայմանավորված քարոզարշավի տրամաբանությամբ: Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին և հստակ իրականացնում է բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու իր պարտականությունը»:

 

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts