Հրապարակվել է: Wed, Jun 28th, 2017

Արևային առաջին համակարգային կայանի կառուցման համար դիմել է երկու տասնյակ ընկերություն

Կիսվել
Թեգեր

26064876d0b07fa47ad0c886340e46e6Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային համակարգային կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու համար հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով նախաորակավորման հայտ է ներկայացրել 20 ընկերություն և կոնսորցիում, հաղորդում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխանախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, դրանք ոլորտում հայտնի տարբեր երկրներ ներկայացնող ընկերություններ են։

«Կայանի կառուցման նախաորակավորման փուլին մասնակցելու համար դիմել են ընկերություններ Չինաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Հարավային Կորեայից, Իրանից և այլ երկրներից»,  – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ներկայացված հայտերի ուսումնասիրությունից հետո նախաորակավորման փուլն անցած ընկերությունների միջև կհայտարարվի սակագնային մրցույթ։ Նախապատվությունը կտրվի այն մասնակցին, որը կներկայացնի ամենացածր և մրցունակ սակագինը։ Մրցութային գործընթացը կավարտվի հաջորդ տարվա սկզբին և կմեկնարկի կայանի կառուցումը։

Նօրաթերթ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ