Նոյեմբերի 15, 2018

Բանակցային գործընթացի դերը աշխատանքային հարաբերություններում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

«Աշխատողների և գործատուների միջև առկա սոցիալական և իրավական հարաբերությունների, աշխատողների աշխատանքի անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանների կարգավորումը արհմիությունների խնդիրն է, որը պետք է լուծվի միայն գործատուների հետ երկկողմ բանակցությունների արդյունքում»,-նման համոզմունք է հայտնել
ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը:
Հայաստանյան մի շարք ձեռնարկություններում և գործարաններում ձևավորված արհմիություն-գործատու հարաբերություններում սոցիական գործընկերության գաղափարը կայուն հիմքեր ունի: Այդ են վկայում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» և «Ռուսալ Արմենալ» ընկերություններում, Զանգեզուրի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներում, «Արարատցեմենտ» և «Մաքուր երկաթ» գործարաններում, Սոտքի ոսկու հանքավայրում և մի շարք արդյունաբերական ձեռնարկություններում տարվող ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի հետևողական աշխատանքի արդյունքները:
Է.Փահլևանյանի ղեկավարած ճյուղային արհմիությունը վերոնշյալ կազմակերպություններում մշտապես ձգտել է աշխատանքի պայմանների բարելավման և նոր աշխատատեղերի ստեղծման հարցերի շուրջ բանակցել գործատուների հետ, քննարկել մասնավորապես ծանր, վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողների աշխատավարձերի բարձրացման և խթանող հավելավճարների վճարման հնարավոր տարբերակները:
Վերջին շրջանում ներքաղաքական լարված իրավիճակի պայմաններում սոցիալական խնդիրները գործադուլների միջոցով լուծելու աշխատողների կոչերին ի պատասխան պարոն Փահլևանյանը գտնում է, որ ցանկացած գործադուլ կաթվածահար է անում ոչ միայն տվյալ գործարանի կամ ձեռնարկության բնականոն աշխատանքը, այլև հանրապետության տնտեսությունը:
«Դժվար չէ պատկերացնել, թե ինչ հետևանք կարող է ունենալ գործադուլը տնտեսության վրա: Անգամ մեկօրյա աշխատանքային պարապուրդը բացասաբար է անդրադառնում ոչ միան արտադրության, այլև աշխատողի ու գործատուի վրա: Ես գտնում եմ, որ չկան այնպիսի հարցեր, որոնք հնարավոր չլինի լուծել բանակցությունների միջոցով, ուստի հարկ չկա գործատուներին սպառնալ գործադուլով և անպատասխանատու հայտարարություններով հրահրել անկանխատեսելի հետևանքերով լի գործողությունների»,- համոզված է ճյուղային արհմիության ղեկավարը:

Արհմիություն-գործատու փոխհարաբերություններում կրկին կարևորելով բանակցությունների դերը Է. Փահլևանյանն ընդգծում է արհմիությունների կողմից այդ գործընթացում աշխատողների սոցիալ-տնտեսական վիճակի, աշխատանքային պայմանների բարելավման, աշխատատեղերի ավելացման ու ոլորտի կայուն զարգացմանը միտված բանակցությունների նշանակությունը: Նրա փոխանցմամբ նշված հարցերի շուրջ մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ձեռք են բերվել և՝ աշխատողների և՝ գործատուների շահերից բխող պայմանավորվածություններ:

 

Անուշ Ներսիսյան

 

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts