Հրապարակվել է: Thu, Jul 6th, 2017

Բացահայտվել է «ՍԱՍ» սուպերմարկետում տեղի ունեցած ավազակային հարձակումը. հայտարարվել է հետախուզում

Կիսվել
Թեգեր

80392_bՀայաստանի քննչական կոմիտեն բացահայտել է Երևանի Թումանյան փողոցում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակցուհու վրա իրականացված ավազակային հարձակումը: Այս մասին հաղորդում է ՔԿ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, դանակով զինված տղամարդը ներխուժել էր սուպերմարկետ և գանձապահի կյանքի և առողության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դրամարկղից հափշտակել էր 600 հազար դրամ կանխիկ գումար:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների քննչական բաժնում ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (ավազակություն, որը կատարվել է խոշոր չափերով )  և 4-րդ կետերի (ավազակություն, որը կատարվել է, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։

Ոստիկանությունից ստացված գրության համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հատել է ՀՀ պետական սահմանը: Քննիչի որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նօրաթերթ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ