Մայիսի 26, 2018

Բաց մի թողեք

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար ձեռք են բերվել նոր դահուկներ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդի մարզագույքի հետ առնչվող անցանկալի պատմության առիթով հայտարարում է:

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է: Խնդրի մասին զեկուցվել է նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա հանձնարարությամբ եւ աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ: Դրանք արդեն Փհենչհանի ճանապարհին են:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանից մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո կհրավիրի ՀԱՕԿ գործկոմի նիստ, որտեղ մանրամասն կքննարկվեն ու կպարզվեն ստեղծված իրավիճակի պատճառները:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, հայտնի էր դարձել, որ Փհենչհան 2018-ին մասնակցող հայ դահուկորդներից Աշոտ Կարապետյանն առանց գույքի է:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts