Հոկտեմբերի 17, 2019

Գյումրին օր առաջ ազատենք վագոն-տնակներից. «Շիրակ կենտրոն»

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Այս տարի նշելու ենք 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցը, սակայն Գյումրիում սփռված են մնում շուրջ 2500 կիսախարխուլ վագոն-տնակներ, այդ պատճառով է նաև, որ քաղաքում շարունակում է իշխել աղետի ճնշող հոգեբանությունը:

Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոցից մոտ 500-ը նույնիսկ բնակելի չեն: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած տասնյակ ընտանիքներ դրանք չեն քանդել ևքաղաքը չեն ազատել աղետը հիշեցնող ծանր պատկերներից:

 

 

Մեր փորձը ցույց է տալիս, որ քաղաքը վագոն-տնակներից ազատելու լավագույն տարբերակներից այն է, որ չբնակեցված խարխուլ կացարանները գնվեն փաստացի տնօրինողներից ու քանդվեն: Իսկ քանդված վագոն-տնակներից առաջացած փայտանյութն էլ որպես ձմռան վառելիք բաժանվի այլ վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքներին:

Ներկա պահին Գյումրիում կիսախարխուլ մեկ վագոն-տնակի արժեքը կազմում է 350-450 հազար ՀՀ դրամ:

Յուրաքանչյուր տնակի ձեռք բերման մանրամասները, այդ թվում տնակի ձեռք բերման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերած հովանավորի մասին հաղորդագրությունը, տնակների քանդման գործընթացն ու ավարտից հետո մաքրված տարածքները պատկերող լուսանկարներն ու տեսանյութերը կտեղադրվեն մեր՝ www.shirakcentre.am կայքում, էլեկտրոնային այլ պարբերականներում և սոցիալական կայքերում:

Ծրագրի իրականացման նպատակով դիմում ենք մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր մարդկանց ու կազմակերպություններին՝ կոչ անելով նվիրատվություններ կատարել ստորև նշված հաշվեհամարներից որևէ մեկին.

«Շիրակ կենտրոն» ՀԿ, ՀՎՀՀ՝ 05532775

Գյումրի, Մ. Խորենացի 50/4,

Հեռ. +(374 91) 45-13-37, +(374 55) 06-69-92

ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH

7 Gay str. GYUMRI,

REPUBLIC OF ARMENIA

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts