Նոյեմբերի 17, 2018

Գյումրիում հայտնաբերված երկվորյակներին ընտանիք վերադարձնելու տարբերակ կա. Մանե Թանդիլյան

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր աշխատանքային ընդլայնված նիստ է անցկացրել Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը, իսկ քննարկման առանցքային ու հիմնական թեման պատասխանատու կառույցների ղեկավարների հետ եղել է Գյումրիում  հայտնաբերված երկվորյակ եղբայրների հետագա ճակատագիրը։

 Մանե Թանդիլյանը նորածինների մոր հետ դեռևս չի հանդիպել, բայց  կարծում է, որ երեխաներից հրաժարվելու նրա որոշումը եղել է չմտածված և ամեն ինչ կորած չէ. հնարավոր է հասնել դրական արդյունքի, իսկ այս դեպքում մայրը կստանա պետական աջակցություն։Իսկ եթե երեխաներին ընտանիք վերադարձնելու ջանքերն ապարդյուն անցնեն, դրանից հետո միայն կքննարկվի երեխաների որդեգրման  հարցը: Մանե Թանդիլյանը վստահեցրել է, որ որդեգրման դեպքում երեխաները պարտադիր կհանձնվեն Հայաստանում բնակվող ամուսնական զույգի:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts