Նոյեմբերի 17, 2018

«Գրեմմի» մրցանակաբաշխությունը ՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

«Գրեմմի» հոբելյանական 60-րդ մրցանակաբաշխությունըտեղի կունենա հունվարի 28-ին՝ Նյու Յորքյան Մեդիսոն Սքուեր Գարդեն մարզահամերգային համալիրում:

Հայ հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետևելու երաժշտական ոլորտի ամենասպասված իրադարձությանը Առաջին ալիքի ուղիղ եթերում հունվարի 28-ի՝ լույս 29-ի գիշերը՝ ժամը 04:30-ին: Մրցանակաբաշխությունը կմեկնաբանեն Արման Մարգարյանը և Դավիթ Ծերունյանը:

2018-ի «Գրեմմի»-ի երեք անվանակարգերում առաջադրված են նաև մեր հայրենակիցներ Տիգրան Մանսուրյանը և Կոնստանտին Օրբելյանը:  Տիգրան Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմ»-ը առաջադրված է միանգամից երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Կոնստանտին Օրբելյանը՝ Դմիտրի Խվորոստովսկու հետ, «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար առաջադրվել է «Լավագույն դասական սոլո ալբոմ» անվանակարգում:

Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի մրցանակաբաշխությունն այս տարի կվարի ամերիկացի հաղորդավար, երգիչ, երկիծաբան Ջեյմս Քորդենը: Անվանակարգերը թվով 84-ն են, իսկ թե դրանցից 9-ում որ արտիստները կստանան բաղձալի մրցանակը, կիմանանք մի քանի օրից՝ Առաջին ալիքի եթերում:

 

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts