Օգոստոսի 21, 2018

Դոպինգ սպա Անժելա Սահակյանը կմասնակցի Փհենչհան-2018 ձմեռային օլիմպիական խաղերին

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Դոպինգ սպա Անժելա Սահակյանը կմասնակցի Փհենչհան-2018 ձմեռային  օլիմպիական խաղերին և ներգրավված կլինի ինչպես արտամրցումային, այնպես էլ մրցումային դոպինգ ստուգումների աշխատանքներում:

Վերջին օլիմպիական խաղերի ընթացքում աշխատելու համար տարբեր երկրներից հրավիրվում են դոպինգ սպաներ՝ խաղերի ժամանակ մարզիկների դոպինգ ստուգման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Հայաստանի Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնը նույնպես Փհենչհան-2018 ձմեռային  օլիմպիական խաղերից առաջ ստացել է նամակ-հրավեր: Մասնակցության հայտը ներկայացնելուց հետո Ա. Սարգսյանը՝ որպես դոպինգ սպա, օլիմպիական խաղերի կազմակերպիչներին է ներկայացրել իր կրթության և փորձառության վերաբերյալ հայտը և ընդգրկվել 50 ընտրյալների մեջ:

Ասենք, որ օլիմպիական խաղերում աշխատելու համար հաշվի են առնվում մասնակցության հայտ ներկայացրած դոպինգ սպաների գիտելիքները, աշխատանքային փորձը և այլ մասնագիտական որակներ:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts