Դեկտեմբերի 18, 2018

Երբ համագործակցում են պետական և հասարակական կառույցները  

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Մեր հանրապետությունում 177 հազարից ավելի հաշմանդամներից  8 հազարից ավելին միայն երեխաներ են: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարել է հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ: Եվ սա լավ առիթ է  հաշմանդամների խնդիրների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու առումով: Իսկ հաշմանդամների խնդիրներն ու հոգսերը բազմազան են, կենսագործունեության տարրական պայմաններ չունենալուց մինչև կրթական և աշխատանքի զբաղվածության հարցեր:

«Լույսի աստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն հասարակական կազմակերպության նախագահ Գյուլնարա Առաքելյանի խոսքով՝ հաշմանդամների հիմնախնդիրների կարգավորման գործընթացում բեկում արձանագրվեց, երբ խնդիրների կարգավորմանը ակտիվորեն ներգրավվեցին ոչ կառավարական կառույցները: Առավել ողջունելի է, երբ հասարակական այդ կառույցները հիմնադրվում են հենց հաշմանդամների ջանքերով, երբ հատկապես իրենք են շահագրգռված իրենց իրավունքների պաշտպանությամբ. «Շուրջ 20 տարի  մեր գործունեությունը նպատակաուղղվել է հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական դժվարին վիճակի բարելավմանը, փորձելով նրանց հիմնախնդիրները հասանելի դարձնել կառավարական մարմիններին: Համախմբելով հովանավորների և համախոհների ջանքերը, փորձում ենք օգնել մեր շահառուներին ինտեգրվել հասարակությանը, իրացնել իրենց կարողությունները, գտնել իրենց տեղը կյանքում: Հաշմանդամ երեխաները և նրանց ծնողները մասնակցել են համակարգչային դասընթացների, ձեռք բերել գիտելիքներ: Պարբերաբար հետազոտվել է շահառուների առողջական վիճակը, կազմակերպվել են նաև տոնական միջոցառումներ, էքսկուրսիաներ»,-ասում է Գ. Առաքելյանը:

Դեկտեմբերի 3-ի միջոցառումը միշտ առանձնահատուկ է, այն ոչ թե տոն, այլ ահազանգ է, և այս տարի ահազանգը հնարավոր եղավ հասցնել անգամ վարչական շրջանի ղեկավարին: «Սովորաբար մեզ այցելում են սոցիալական բաժնի աշխատակիցները, և դա ասես ինչ-որ տեղ պարտավորության նման լինի: Սակայն այս տարի Դավթաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Թումասյանը վարչական շրջանի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ Ելենա Մխիթարյանի և աշխատակազմի մի շարք աշխատակիցների հետ անձամբ այցելեց մեզ, ծանոթացավ մեր խնդիրներին, ժամանակ անցկացրեց երեխաների հետ, տեղեկացավ մեր գլխավոր խնդրին՝ առանձին կենտրոն ունենալու մեր վաղեմի երազանքին. կենտրոն, որտեղ երեխաները կարող են մշտապես այցելել, շփվել միմյանց, զբաղվել ինքնազարգացմամբ: Նա խոստացավ առաջիկայում զբաղվել այդ հարցով և երեխաներին հրավիրեց  իր աշխատասենյակ՝ մտերմիկ մթնոլորտում տորթ ուտելու: Երեխաներն էլ մեծ ոգևորությամբ ընդունեցին հրավերը»,-ասում Գ. Առաքելյանը:

Օրվա խորհուրդը, թերևս, ստացվեց: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարության և հովանավոր մի շարք կառույցների օգնությամբ հյուրասիրություն և նվիրաբաշխություն իրականացվեց, իսկ ներկաներին իրենց ելույթներով ուրախացրին վարչական շրջանի մշակույթի կենտրոնի պատանի երգիչներն ու «Լույսի Աստղ»-ի փոքրի

                                                                                                                                                                      Ռ. Պեպանյան

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts