Ապրիլի 20, 2018

Բաց մի թողեք

Երուսաղեմում ոստիկանների եւ հայ ուխտավորների միջեւ միջադեպի առնչությամբ Հայ Պատրիարքը բողոք է հղել Իսրայելի ԱԳՆ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Երուսաղեմում ապրիլի 7-ին ոստիկանների ու հայ համայնքի ներկայացուցիչների ու հոգևորականների միջև տեղի ունեցել միջադեպ, որի կապակցությամբ Երուսաղեմի Հայ Պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին: Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

«Սուրբ Հարության Տաճարի դուռը, ինչպես սահմանված է Status Quo-ով, բացեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Ավագ Թարգմանը:

Միաբանությունը Սուրբ Հարության Տաճար մուտք գործեց երկու հանդիսավոր թափորներով: Գերեզմանից Տիրոջ հրաշափառ Հարությունը խորհրդանշող լույսը հանեց Հոգշ. Տ. Ասպետ Վրդ. Պալեանը, ով Ս. Գերեզման մտավ Երուսաղեմի Հունաց պատրիարքի հետ:

Ս. Հարության տաճարում արարողությունը ավարտվեց Ս. Գերեզմանի շուրջ եռադարձ թափորով: Վանք վերադարձին, թափորը շարունակվեց շուկայից մինչեւ Սրբ Հակոբյանց տաճար:

Երուսաղեմում,  Լուսաւորեայի արարողությունը կատարվեց ըստ Status Quo-ով սահմանված կարգի, առանց որեւէ խախտման:

Ցավոք, պետք է նշել, որ վանքի դիմաց տեղի ունեցավ միջադեպ` ոստիկանության եւ համայնքի ներկայացուցիչների եւ հոգևորականների միջև: Անհամաձայնությունը հարթվեց անմիջապես, սակայն ձերբակալվեց մեր հայրենակիցներից մեկը, ով մի ժամ հետո ազատ արձակվեց»,-գրել է Հովնան Բաղդասարյանը:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts