Օգոստոսի 21, 2018

Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը՝ ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Երևան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:

Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, ինչպես նաև նիստին մասնակից ավագանու այլ անդամների և աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին, Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե՛ Երևանի քաղաքապետարանի շենքում, թե՛ Երևան քաղաքում, թե՛, առհասարակ, որի արդյունքում վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երևանցուն»:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts