Հոկտեմբերի 17, 2018

Բաց մի թողեք

Ընդերքին 3.2մլն դրամի վնաս է պատճառվել. հարուցվել է քրեական գործ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված հերթական շրջայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման՝ հրաբխային խարամի և սևահողի՝ 74.872  խորանարդ մետր լեռնային զանգվածի արդյունահանման դեպքեր: Դրա հետևանքով, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական՝ ընդհանուր առմամբ 3.266.786 դրամի վնաս:

ՈՒսումնասիրության շրջանակներում հանձնարարական է ուղարկվել  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու՝ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում չհաշվառված կամ լիցենզիա (թույլտվության) չունեցող անձանց կողմից նշված ապօրինի ընդերքօգտագործման, արդյունահանված լեռնային զանգվածի և հողի ապօրինի արդյունահանման, ապօրինի իրացման հնարավոր հանգամանքները հայտնաբերելու և բացահայտելու համար:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts