Նոյեմբերի 17, 2018

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ԵՊԲՀ-ում. միջադեպի տեսանյութը կհրապարակվի

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ նախօրեին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին արված հայտարարարությունն ամենեւին էլ չափազանցություն չէ եւ առկա են տեսագրություններ.

«Հարգելի գործընկերներ,
3 հարցադրումներ ունեք, երեքն էլ պարզաբանեմ.
1. Միջոցառման տեսագրությունն ամբողջությամբ առկա է՝ հատկապես լավ ֆիքսված է դասախոսական կազմի ներկայացուցչի հետ միջադեպը : Տեսանյութը միջադեպի օրը դիտել են բժիշկները, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը: Չէինք հրապարակում, մտածելով, որ մեր երկրում նման ավանդ ունեցող մարդկանց ստորագրությունը որևէ մեկի մոտ կասկած չէր առաջացնի՝ փաստորեն՝ սխալվեցինք: Վաղը տեսանյութը լրատվամիջոցները կհրապարակեն:

2. Հարցադրում կա, ստորագրածներից ոմանք ներկա չեն եղել միջադեպին: Այո, ներկա չեն եղել, բայց դասավանդել են ՀԱՊԿ կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանին և բավականին ծանոթ են համալսարանական հատվածի նրա կենսագրությանը, թերևս, միգուցե նաև նրանց կողմից անհապաղ ստորագրահավաք- բաց նամակ նախաձեռնելը դրանով էր իսկ պայմանավորված:

3. Տեսակետ է հնչում, որ բաց նամակի բովանդակությունը չափազանցված է: Տեսակետ ունենալու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, բայց Ճշմարտությունը միշտ մեկն է լինում:Բնականաբար տարատեսակ շահարկումներ կարող են լինել, փաստը մեկն է և անհերքելի, որը ի դեպ, անգամ չի հերքում միջադեպի ՙՙՀերոսը՚՚ պարզապես մեղմացնում է իր արարքը, ինչը ինքնապաշտպանության տեսանկյունից բնական է:
Հ.Գ. Տեսանյութի բնօրինակը վաղվանից պատրաստ ենք տրամադրել, բոլոր ցանկացողներին…
Շնորհակալություն համագործակցության համար»,-գրել է Դանիելյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի առաջատար բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով իրենց անհանգստությունն են հայտնել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին: Նշվել է, որ համալարանական միջոցառման ժամանակ հոգեբուժարանի տնօրենը ռեպլիկներ է նետել, խանգարել նոբելյան մրցանակակիրներին, վիրավորել:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts