Օգոստոսի 21, 2018

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն հարցաքննության կանչել հաղորդավարուհի Դինա Ակոպովնային և ինչ կապ ունի Գոռ Վարդանյանի հետ. «Ժողովուրդ»

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

«Ժողովուրդ»-ը գրում է, որ փետրվարի 9-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնային մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու և փողերի լվացման համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ժամանակին էլ նրան հարցաքննել էին ՀՀ ԱԱԾ-ում նման մի քրեական գործի շրջանակներում:

«ԵՎ որ ամենահետաքրքիրն է՝ Դիաննա Ակոպովնան կապ ունի Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի հետ. ժամանակին եղել է «DOCANDO FEDERACIA»-ի մամլո քարտուղարը և ԱՄՆ-ում գործունեություն է ծավալել՝ ունենալով Վարդանյանի հովանավորությունը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է Գոռ Վարդանյանին, որը փորձել է խուսափել հարցին պատասխանելուց` ասելով. «Ես ի՞նչ կապ ունեմ»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts