Հուլիսի 18, 2018

Իսպանիայում բողոքում են ցույցերը սահմանափակելու դեմ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Իսպանիայի մայրաքաղաքը ողողված է ցուցարարներով: Հազարավոր մարդիկ պահանջում են չեղյալ համարել ցույցերը սահմանափակող վիճելի օրենքը: Այստեղ օրենքն անվանում են «սանձման օրենք»: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը:

Օրենքը մեծ տուգանքներ է նախատեսում չարտոնված բողոքի մասնակիցների համար այն դեպքում, եթե ցույցերը բռնության են հանգեցում: Բողոքի ընթացքում իրենց դեմքերը ծածկած կամ Իսպանիան «վիրավորող» պաստառներ պահող քաղաքացիները նաեւ կարող են ստանալ մինչեւ 37,000 եվրոյի հասնող տուգանք:

Բողոքարարների մյուս պահանջը թոշակների բարձրացումն է:

«Մենք պահանջում ենք արժանի թոշակներ: Եթե ամեն ինչ թանկանում է, ինչո՞ւ թոշակները չեն բարձրանում», — ասում է գործազուրկ բողոքարար Չարոն:

Իսպանիայի կառավարությունը բարձրացրել է թոշակներն ընդամենը մեկ քառորդ տոկոսով, մինչդեռ գնաճը կազմել է մեկ տոկոսից ավելի:

«Մենք պահանջում ենք, որ թոշակները հասցվեն կյանքի արժեքին, մինչդեռ դրանք այժմ սառեցված են», — ասում է թոշակառու Հուան Անտոնիոն

«Մենք պետք է պաշտպանենք մեր թոշակները, որոնք այժմ պարզապես սպանդի են ենթարկվում: Եթե վերջ տանք կոռուպցիային, ապա բավարար գումար կունենանք», — ասում է Դամիան Կաբալեռոն:

Բողոքներն Իսպանիայում սկսվեցին վարչապետ Ռահոյի հայտարարությունից հետո, ով խոստացել էր բարձրացնել թոշակները, եթե ընդդիմադիր կուսակցություններն աջակցեն իր կառավարության կողմից առաջարկված պետբյուջեի նախագիծը:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts