Հոկտեմբերի 17, 2018

Բաց մի թողեք

Իրավապահները խուզարկություն են իրականացնում yerevan.today-ում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Այս պահին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության եւ ՔԿ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում։

Նրանք այնտեղ փնտրում են գաղտնալսող սարքեր։ Նաեւ համակարգիչների մեջ են ստուգումներ իրականացնում՝ պարզելու, թե ինչպե՞ս է կայքէջը ստացել եւ կայքէջում հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ կայքը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.

«Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը՝ իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության:

 Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները:

Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն:

Ուստի խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել:
Շնորհակալություն:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts