Հուլիսի 18, 2018

Ի վերջո, ինչ է բիթքոինը

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Վերջին ժամանակներս հաճախ ենք հանդիպում կրիպտոարժույթ, բիթքոին տերմիններին: Շարունակվում են բուռն քննարկումները կրիպտոարժույթների տարածման, գնի փոփոխության վերաբերյալ:
Ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում կրիպտոարժույթը, ինչպե՞ս է այն ստեղծվում: Կրիպտոարժույթը վճարային միջոց է, որի հաշվառումն ապակենտրոնացված է: Այն իրենից ներկայացնում է գաղտնագրված տեղեկություն, որը հնարավոր չէ կրկնօրինակել (այդ պատճառով էլ անվանման մեջ օգտագործված է «կրիպտո» տերմինը): «Կրիպտոարժույթ» տերմինը շրջանառության մեջ է մտել բիթքոինի՝ վիրտուալ արժույթի և վճարային համակարգի մասին պատմող հոդվածից հետո: Կոնցեպտը ներկայացվել է Սատոշի Նակամոտոյի կողմից: Մինչ այժմ նրա ինքնությունը հստակ պարզված չէ: Ավելի հավանական է, որ Սատոշի Նակամոտոն անհատ կամ էլ մարդկանց խումբ է, ով հանդես է գալիս տվյալ կեղծանվամբ: Կոնցեպցիան Նակամոտոն ներմուծել է 2008 թ. հոկտեմբերի 31-ին, և այն սկսվեց տարածվել  2009 թ.-ից: Նախագծի ստեղծումից մեկ տարի անց Նակամոտոն լքեց նախագիծը, իսկ իր լիազորությունները փոխանցեց Գևին Անդերսենին:

Բիթքոինը շրջանառության մեջ մտավ ընդամենը 1 դոլար արժեքով, սակայն կարճ ժամանակ անց` սահմանեց ռեկորդային արժեք՝ անցնելով 5 հազար դոլարի սահմանը:

Կրիպտոարժույթների հիմքում ընկած է blockchain (բլոկ-շղթա) տեխնոլոգիան: Բլոկ շղթան ապակենտրոնացված, թվայնացված, բաց հասանելիություն ունեցող (հանրային) գրանցամատյան է, որտեղ գրանցվում են կրիպտոարժույթով իրականացված բոլոր գործարքները: Մատյանում կատարված գրառումները գործարքների մասին անընդհատ ավելանում են ժամանակագրական կարգով, ինչը հնարավորություն է տալիս գործարքների մասնակիցներին հետևել գործարքների իրականացմանը առանց կենտրոնացված գրանցման, քանի որ յուրաքանչյուր մասնակից ստանում է բլոկ-շղթայի պատճենը, որը բեռնվում է ավտոմատ կերպով:

Ներկայումս այս տեխնոլոգիան կիրառվում է հիմնականում կրիպտոարժույթներով կատարվող գործարքներին հետևելու և դրանց ստուգման համար, ինչն իրականացվում է, այսպես կոչված, ապակենտրոնացված հաշվառման տեխնոլոգիայով (distributed ledger technology՝ DLT): Միևնույն ժամանակ հնարավոր է կոդավորել և բլոկ-շղթայի մեջ ներառել ցանկացած տեսակի փաստաթուղթ:

Ներբեռնված միավորում հնարավոր չէ փոփոխություններ իրականացնել, և դրա իսկությունը կարող են ստուգել շղթայի բոլոր մասնակիցները՝ օգտագործելով բլոկ-շղթան կենտրոնացված գրանցման համակարգի փոխարեն: Բլոկը բլոկ-շղթայի ընթացիկ մասն է, որը գրանցում է որոշ կամ բոլոր վերջին գործարքները: Բլոկի գրանցման գործընթացն ավարտելուց հետո բլոկը միանում է շղթային, որը տվյալների գրանցման մշտական բազա է: Յուրաքանչյուր բլոկի ավարտվելուն պես ստեղծվում է նորը, որը ժամանակագրական կարգով կապված է բլոկ-շղթայի հետ:

Յուրաքանչյուր բլոկ իր մեջ պարունակում է նախորդ բլոկի հաշը (hash՝ 256 բիթանոց կրիպտոգրաֆիկ ֆունկցիա): Արդյունքում բլոկ-շղթան իր մեջ պարունակում է օգտագործողների տվյալները և նրանց կատարած գործարքների մասին տեղեկատվությունը սկզբնական բլոկից մինչև վերջին ստեղծվածը:

Բլոկ-շղթան կազմված է այնպես, որ գրանցված տվյալները հնարավոր չէ փոփոխել և տեղեկատվությունը ոչ թե պատճենվում է,  այլ բաշխվում շղթայի մեջ: Այսպիսով՝ բլոկ-շղթայի տեխնոլոգիայի մեջ ընկած են հետևյալ հիմնական սկզբունքները…

ՀՀ-ում Կենտրոնական բանկը հորդորում է ձեռնպահ մնալ կրիպտոարժույթների օգտագործումից՝ նախքան համապատասխան կարգավորումների ներդրումը:

ՌԴ-ում աշխատում են վերահսկողության կոնկրետ մեխանիզմներ ներդնելու վրա:

ՌԴ նախագահը նշում է, որ երկրում վերահսկելու կոնկրետ մեխանիզմների ստեղծումն անհրաժեշտ է հարկերից խուսափումը, կեղտոտ փողերի լվացումը, ահաբեկչության ու խարդախության ֆինանսավորումը նվազագույնի հասցնելու համար: Սա լուրջ վտանգ է վերահսկողության բացակայության պայմաններում: Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ Քեննեթ Ռոգոֆը կանխատեսում է մոտ ապագայում բիթքոինի տապալում:

Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին հայտարարել է, որ եվրոգոտում կարող է շրջանառվել միայն մեկ արժույթ, իսկ եվրոգոտու երկրները չեն կարող թողարկել ազգային արժույթներ:[x] Իսկ, օրինակ, Ճապոնիայում բիթքոինը և մնացած կրիպտոարժույթները պաշտոնապես համարվում են վճարման միջոց: Նշենք, որ վիրտուալ արժույթները, այդ թվում՝ բիթքոինը, Հայաստանում էլեկտրոնային փող չեն համարվում:

Չնայած բարձրացված աղմուկին՝ կրիպտոարժույթն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք կարելի է օգտագործել տնտեսության, բիզնեսի զարգացման համար: Հայաստանում, իհարկե, դեռ վաղ է բիթքոինի տարածման մասին խոսելու համար: Սակայն ինչպես մնացած երկրներում, Հայաստանում ևս բիթքոինի կիրառումը կնպաստի տնտեսական աճին:

Էական վտանգ է վերահսկողության բացակայությունն ու կասկածելի գործարքները: Օգտատերերին ռիսկերից ապահովելու լավագույն միջոցը գիտելիքների դերի բարձրացումն ու տեղեկատվական ասիմետրիայի վերացումն է:

Եթե գործարքի ժամանակ մի կողմը մյուսից ավելի տեղեկացված է, կա խաբեության մեծ հավանականություն: Իսկ համապատասխան ինֆորմացիայի տիրապետումը կկանխի վճարային միջոցների կորուստը:…

 

 

                                                                                                                                                                                 Լիլիթ Օվսյան

                                                                                                                                                                                         acoya.org

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts