Հոկտեմբերի 17, 2019

Լրատվամիջոց կա, որ իմ մասին մի հոդված գրելու համար 3-4 մլն դրամ գումար է վերցնում, վարկ է փակում. Արթուր Վանեցյան

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեեւ հայտարարել էր, որ լրատվամիջոցների հետ շատ չի շփվելու, բայց դրանից հետո որոշ լրատվամիջոցներ սկսել են ապատեղեկատվություն տարածել: «Անբարեխիղճ լրատվամիջոցներ կան, որ Վանեցյան ազգանունը գրելու համար մեծ գումարներ էին վերցնում, վարկեր են փակել արդեն: Անկեղծ եմ ասում: Իմ մասին մի հոդված գրելու համար 3-4 մլն դրամ գումար են վերցնում: Ես դատի չեմ տալիս, որ չասեն՝ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներ կան»:

Լրագրողի հարցին՝ ովքեր են պատվեր տվողները եւ կատարողները, Արթուր Վանեցյանն ասաց. «Ես անուններ չեմ տալու»:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts