Ապրիլի 20, 2018

Բաց մի թողեք

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի մեր ժամանակների մեծագույն թավջութակահար Սուրեն Բագրատունին (ԱՄՆ/Հայաստան)

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Հունիսի 6-14-ն անցկացվելիք Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրին նախագահելու է Սուրեն Բագրատունին (ԱՄՆ/Հայաստան):

Բազմաթիվ մրցույթների դափնեկիր Սուրեն Բագրատունին մեր ժամանակների ամենահայտնի և պահանջված թավջութակահարներից է, ով որպես մենակատար հանդես է գալիս լավագույն նվագախմբերի հետ ու անվանի դիրիժորների ղեկավարությամբ։ Սուրեն Բագրատունի անունն այսօր կապված է թավջութակի կատարողական արվեստում ամենալուրջ նվաճումների հետ։ Վերջինս թավջութակի պրոֆեսոր է Միչիգանի պետական համալսարանում, որտեղ նա ծավալում է մանկավարժական գործունեություն և ղեկավարում է լարային գործիքների ամբիոնը։ Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած հեղինակավոր երաժիշտն ու փորձառու մանկավարժը սիրով համաձայնել է ղեկավարել խաչատրյանական մրցույթի ժյուրին։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթն այս տարի անցկացվելու է թավջութակ մասնագիտությամբ։ Մրցույթն ավանդաբար մեկնարկում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին, և ամփոփվում է հունիսի 14-ին գալա համերգով։ Միջազգային մրցույթը կանցկացվի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում։

Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։

Մրցույթին կարող են դիմել 16-32 տարեկան թավջութակահարները։ Մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից։

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2018թ. ապրիլի 25-ը:

Խաչատրյանի միջազգային մրցույթի մասին այլ մանրամասներ կարող եք գտնել մրցույթի պաշտոնական կայքում http://khachaturian-competition.com/

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts