Հրապարակվել է: Thu, Jun 15th, 2017

Կայացել է Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը

Կիսվել
Թեգեր

????????????????????????????????????

Երևանում կայացել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի գավաթի 11-րդ խաղարկությունը, որին մասնակցել են 35մարմնամարզիկներ:

Գավաթի խաղարկությունը միջազգային է, որի այս անգամ մասնակցել է նաև Ուզբեկստանի թիմը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են մարզիկներ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից:

Բազմամարտում մրցաշարի հաղթող է ճանաչվել Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամԱրթուր Դավթյանը: Նա լավագույնն է ճանաչվել հենացատկում, օղակների, զուգափայտերի  և պտտաձողի վրա վարժություններում: Ազատ վարժությունում հաղթել է Վիգեն Խաչատրյանը, իսկ նժույգթափերում՝ Աբդուլա Ազիմովը(Ուզբեկստան):

ՀՀ հավաքականի առաջատարներ՝ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը մրցաշարին չեն մասնակցել:

 

Նօրաթերթ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ