Սեպտեմբերի 21, 2018

Կանխվել է վտանգավոր պաղպաղակի իրացումը

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացված վերահսկողության ընթացում հայտանբերել էր ժամկետանց բուսայուղային սփրեդ: ՍԱՊԾ-ն ոչնչացրել էր ժամկետանց հումքը, նաև, մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքներն ունենալը, կասեցրել պատրաստի արտադրանքի իրացումը:

Ընկերության՝ 17.03.2018 թ. արտադրության «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից կատարված նմուշառման և փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու տեսակներն էլ ունեն մանրէաբանական անհամապատասխանություններ՝ ԱՑԽՄ և ստաֆիլակոկ ցուցանիշներով:

Ընդհանուր 670 հատ պաղպաղակի իրացումը կասեցվել է և տեղում ոչնչացվել. արտադրանքը պահեստից իրացման ցանց չի հասել:

«Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվի առանձին գործառույթը՝ պաղպաղակի արտադրամասի գործունեությունը, կասեցվել է՝ մինչև բոլոր խախտումների վերացումը: Տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts