Հոկտեմբերի 17, 2018

Բաց մի թողեք

Կատարվածի հետևանքները չափազանց ծանր են նստելու Հայաստանի վրա. Ռոբերտ Քոչարյան

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար զարմանալի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Այս մասին Քոչարյանն ասել է Yerevan.Today-ին տված հարցազրույցում։

Ի՞նչ ասեմ, զարմանալի բան է, բայց սա փաստ է և ամենից զարմանալին գիտե՞ք ինչն էր ինձ համար՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Դա հնչեցրեց հանրահավաքի ընթացքում: Մենք Եվրոխորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով:

Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայատանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ: Արդյո՞ք սա էր այդ հեղափոխության նպատակը, ես մեծ կասկածներ ունեմ: Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կատարվածի հետևանքները չափազանց ծանր են նստելու Հայաստանի համար: Վարչապետն իր վրա է վերցնում պատասխանատվությունը ձերբակալումների համար, որի իրավունքը սահմանադրությամբ ընդհանրապես չունի, մոտ գալու իրավունք չունի: Ինքը դրանով ոչ միայն կոպիտ ձևով խախտում է Սահմանադրությունը, խախտվում են մի շարք օրենքներ: Այ սա է սահմանադրական կարգի տապալումը:

Ես հասկանում եմ՝ կան մարդիկ, որոնք հանրահավաքների ժամանակ չափից շատ են ոգևորվում, մինչև որոշակի սենց բորբոքվածության աստիճան, և կարող են ասել տարբեր բաներ, բայց պետական գործիչը պետք է առաջին հերթին այնպիսին լինի, որ իր լեզուն մտքից առաջ չվազի, քանի որ դրա հետևանքները պետության համար կարող են ողբերգական լինել, և արդեն ժողովրդավարության հարցը լսվելու է Եվրոխորհրդի արտյաններում, մոնիտորինգային խմբում:

— Նշեցիք, որ պետք է առնվազն ներողություն խնդրեին այդ մարդիկ, բայց նրանք նաև հղում են անում վարչապետին, որ վարչապետն ասել է փակեք:

— Խոսքը նաև վարչապետի մասին է: Այս ամբողջ գործընթացն ուղղորդվում է վարչապետի կողմից: Սա ԱԱԾ տնօրենի նախաձեռնությունը չէ, ինքն ուղղակի կատարող է, բայց էնտուզիազմով կատարող է և հաճույքով կատարող է նման կարգի հանձնարարականը: Դրա համար եմ ասում՝ Հայաստանում ծնվում է բռնապետ. արդյո՞ք սա էր հեղափոխության նպատակը:

— Պարոն նախագահ, որպես պատասխան Ձեր, Ձեր թիմի հայտարարությունների, վարչապետն ու իր թիմը նշում են, որ եթե քաղաքական հետապնդում լիներ՝ Ձեզ ազատ չէին արձակի. Ինչպե՞ս եք սա մեկնաբանում:

— Ես այսօր ազատության մեջ եմ միայն մեկ պատճառով, որ Վերաքննիչ դատարանի իմ գործը լսող դատավորն ամբողջ դատական համակրագում իբրև անկաշառ և սկզբունքային մարդու համբավ ունի: Պատճառը միայն դա է: Ի դեպ՝ այս մթնոլորտում և այսպիսի ճնշումների տակ, դատավորը պետք է ներքին ուժ ունենա դիմադրելու համար և դժվար է բոլոր դատավորներից պահանջել նման կարգի խիզախություն: Վերջը դատավորը, դատական ծառայությունը … Դատավորը ռազմական սպա չէ, որ իրենից անձնական խիզախություն պահանջենք առաջին գծում կամ մարտի ժամանակ, դատավորներին օրենքը պետք է պաշտպանի բոլոր կարգի ճնշումներից, ինչն այսօր մենք տեսնում ենք, որ չի աշխատում Հայաստանում: Հետաքրքիր արտահայտություն էր, հիմա չեմ հիշում ինչպես արտահայտվեց ԱԱԾ-ի տնօրենը, փակեք բոլոր … ամեն գնով, թե ինչ որ էդպիսի բան ասեց, չէ՞…

-Ձև չունես պիտի տաս կալանքը:

— Հա … Պիտի փակես, և գիտե՞ք, երբ որ նման կարգի պաշտոնյաները գողական նաև տերմինաբանությամբ են խոսում, դա արդեն որոշ չափով բնութագրում է նրանց էությունը:

— Պարոն նախագահ, նաև երեկ նոր քրեական գործի մասին խոսվեց, նոր բացահայտումների մասին : Այս պարագայում, արդեն, փողերի լվացման մեջ Ձեր ընտանիքը մեղադրելու մասին է, 6 մլն դոլար կաշառքի, «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու: Ի՞նչ մեղադրանքներ են սրանք:

— Առաջին հերթին սա փորձ է շեղել հանրության ուշադրությունն այն կատարված փաստից, այն, ինչ որ եղավ, փորձեցին շեղել: Նկատելի է, որ մեր այսօրվա իշխանությունները բոլոր հարցերից խոսալելիս, երբ պատասխաններ չունեն, խոսում են կոռուպցիայի մասին, կապ չունի, թե ինչ է կատարվում երկրում կամ ինչով են իրենք զբաղված: Հենց պետք է ժողովրդին մոլորեցնեն, խոսում են կոռուպցիայի մասին: Սա հերթական անհեթեթությունն է, կրկնում եմ՝ հերթական: Ես անձամբ բիզնեսով երբեք չեմ զբաղվել: Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են: Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցված են Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում, և այստեղ որևէ գաղտնիք չկա: Եվ խոսքը, իհարկե, չի գնում միլիարդների կամ հարյուր հազարավոր միլիոնների մասին: Եվ կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ այդ հայտարարություն անողը պատասխան է տալու իր հայտարարությունների համար: Ինչ վերաբերում է, կոնկրետ մեղադրանք կար, չէ՞, «Կոնգրես» հյուրանոցի մասին. հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել: Մարդիկ ուղղակի փրփուրներից կախված՝ երեկ հիստերիկ վիճակում փորձում էին ինչ-որ բաներ ասեին ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Էստեղ ուրիշ ոչ մի բան չկա: Ես պատրաստ եմ սպասել, թե երբ են իրենք ապացուցելու իրենց ասածը, և եթե չապացուցեն, ապա շատ ոչ նորմատիվային լեքսիկայով եմ տվյալ դեպքում, արդեն, սկսելու խոսել այդ մարդկանց հետ:

Ու ամենից հետաքրքիրը, գիտե՞ք, այդ հայտարարությունը անողը մինչև ականջները խրված է բիզնեսների մեջ, ԱԱԾ տնօրենը տարբեր բիզնեսների մեջ, իր նախկին պաշտոնում շատ ջերմ հարաբերություններ է ունեցել մի շարք օլիգարխների հետ: Դրանք հայտնի փաստեր են:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts