Հուլիսի 18, 2019

Հայաստանի հարցը արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում. քննարկվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության բովանդակությունը

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները: Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նա հայտնել է, որ քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերին և այլ դրվագների:

«Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը»,- նշել է Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում է կայացրել Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման կապակցությամբ:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts