Մայիսի 27, 2019

Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Նա նշեց, որ 5-6 վետերան արդեն հարյուրն անց են: Վետերանների թվով առաջին տեղում Շիրակի մարզն է:

Հայրենական մեծ պատերազմին ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն տղամարդիկ, այլև իգական սեռի ներկայացուցիչները: «Հայրենական պատերազմին մասնակցել է 10 հազար հայ կին, որից 4000-ը Հայաստանից, մնացածը մյուս 15 հանրապետություններից, արտասահմանից և, իհարկե, Արցախից:  41 կին վետերան ողջ է»,-հավելեց նա:

Խոսելով Հայաստանում վետերանների առջև ծառացած խնդիրներից՝ Եսայանը նշեց, որ իր համար ամենացավոտը արդեն երկու տարի վետերաններին Արզնիում հանգստի  ուղեգրեր չտրամադրելն է:

Վետերաններին հուզող հաջորդ խնդիրը, ըստ Եսայանի, բուժսպասարկումն է: «Վետերանների 60 տոկոսն անկողնային են, և նրանց պետք է անընդհատ բուժսպասարկում: Սա դժգոհություն է առաջ բերում, վետերաններն ասում են, որ գումար են ուզում բուժման համար, նույնիսկ դիահերձման համար են գումար պահանջում, նման հարցեր կան, որոնք մեզ անհանգստացնում են»,-հավելեց նա:

Վետերանների միավորման խորհրդի նախագահն առանձնացրեց նաև վետերաններին տրամադրվող  պատվովճարների հարցը։

«Արդեն 4 տարի է մեր վետերանները յուրաքանչյուր ամիս իրենց թոշակի հետ ստանում են 50 հազար պատվովճար, բայց դրա հետ միասին մենք բավականին հետ ենք ԱՊՀ երկրների վետերանների սոցիալ-կենցաղային պայմաններից»,-հավելեց Եսայանը:

Նա նշեց, որ մայիսի 8-ին 10 վետերանի համար ընդունելություն էին կազմակերպել Հայաստանի Ազգային ժողովը, ՀՀ նախագահը, ինչից իրենք մեծ բավականություն էին ստացել:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts