Նոյեմբերի 17, 2018

Հենրիխ Մխիթարյան. Հայաստանի հավաքականին ծանր փորձություն է սպասվում Ազգերի լիգայում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Ազգերի լիգայում Հայաստանին ծանր փորձություն է սպասում։ Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Կարծում եմ` Ազգերի լիգայում մեզ շատ դժվարություններ են սպասվում։ Թող ոչ մեկին չթվա, թե մենք հայտնվել ենք շատ թեթև խմբում` շատ պարզ մրցակիցներով։ Ժամանակակից ֆուտբոլում չկան ուժեղ և թույլ մրցակիցներ, մեզ լուրջ փորձություն է սպասվում։ Բայց մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պատվով կատարենք խնդիրն ու հաղթենք ամեն խաղում», – լրագրողներին հայտարարեց Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հանձնման արարողությունից հետո։

Խոսելով Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ նախատեսված հանդիպումների մասին` Մխիթարյանը նշել է, որ հավաքականում տրամադրվածությունը միշտ եղել է ամենաբարձր մակարդակի վրա։

Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում մարտի 24-ին ժամը 18։00-ին, Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը նույնպես տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում մարտի 27-ին ժամը 19։00-ին։

«Կաշխատենք հաղթել երկու հանդիպումներում, չնայած որ սպասվում են ֆուտբոլիստների փոփոխություններ մարզչի կողմից։ Սակայն դա ոչ մի կերպ չպետք է ազդի հաղթելու մեր ձգտման վրա»,-ասել է Մխիթարյանը։

Նրա խոսքով, հայկական հավաքականը պետք է առավելագույնն անի այս ընկերական հանդիպումներում, ինչպես նաև մայիսի վերջին կայանալիք խաղերում, որպեսզի ինչպես հարկն է պատրաստվի Ազգերի լիգայի ցիկլին։

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts