Հրապարակվել է: Mon, Jun 5th, 2017

Հենրիխ Մխիթարյան. «Չէի ասի, թե բարձրակարգ մրցակից էր, բայց լավ էր, որ փորձում էինք խաղալ արագ»

Կիսվել
Թեգեր

89142Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Սենթ Քիթս և Նևիսի նկատմամբ տարած հաղթանակը (5-0):

– Չէի ասի, թե բարձրակարգ մրցակից էր, բայց լավ էր, որ փորձում էինք խաղալ արագ, եզրափակել գրոհները արագ: Մեզ համար կարևոր չէր շատ գոլ խփել, կարևոր էր ճիշտ խաղալ, ինչը պետք է Մոնտենեգրոյի հետ խաղի համար: Մարդիկ կարող է մտածեն, որ այս հաղթանակը մեզ շատ բան է, բայց այն ոչինչ չի տալիս, քանի որ պետք է այս խաղից հետո վերլուծել, տեսնել որտեղ ենք լավ խաղացել, որտեղ՝ վատ: Այսօր կային լավ բաներ ու վատ բաներ, պետք է Մոնտենեգրոյի հետ խաղին ավելի պատրաստված լինենք:

Մեկնելու ենք Մոնտենեգրո հաղթանակի համար: Հեշտ խաղ չի ստացվելու: Ժամանակ կա, պետք է հնարավորինս լավ պատրաստվենք: Չի լինելու այն խաղը, որը եղավ Հայաստանում, ավելի դժվար խաղ է լինելու, ավելի հետաքրքիր: Կվերլուծենք այս խաղը ու կպատրաստվենք Մոնտենեգրոյի հետ խաղին:

Այսօր շատ լավ էի ինձ զգում թե’ ֆիզիկապես, թե’ հոգեպես, պարզապես մարզիչը ճիշտ գտավ, որ պետք է մեկ խաղակես խաղամ:

Ինձ հարազատ է խաղալը: Կարևոր չէ՝ աջից, թե ձախից, թե կենտրոնից: Կարևոր է, որ կարողանամ խաղալ ու օգնեմ թիմին հաղթանակ տանել:

Մինչ սուպերգավաթի խաղը դեռ շատ ժամանակ կա, բայց հաճելի է խաղալ նման խաղեր: Գիտենք, որ «Ռեալը» շատ լավ թիմ է, բայց այս տարի դեռ փոփոխություններ կլինեն մեր թիմում, այնպես որ շատ ժամանակ կա պատրաստվելու համար,- նշեց Մխիթարյանը:

 

Հայկազ ՄԿՐՏՉՅԱՆ

ArmFootball.com

Նօրաթերթ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ