Օգոստոսի 24, 2019

ՀՀԿ-ում մեկ հոգի էլ մնա, դուրս չեմ գա, ես երկրորդը կլինեմ. Կոստանյան

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն անձնապես մտահոգված չէ ՀՀԿ-ից պատգամավորների դուրս գալով: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ դա յուրաքանչյուրի որոշելիք հարցն է,-փոխանցում է Panorama.am-ը։

Նա չհամաձայնեց դիտարկման հետ, որ ՀՀԿ-ն կարող է փոքրամասնություն դառնալ. «Եթե նկատել եք, հատկապես սահմանադրական օրենքները 3/5-րդով են անցնում, հետևաբար, պիտի շատ քանակը քչանա, որ խոսենք դիրքերը կորցնելու մասին, բայց իմ խորին համոզմամբ, վիճակը դրան չի հանգի», — ասաց նա։

Կոստանյանը չցանկացավ  բարոյական գնահատական տալ ՀՀԿ-ն լքած պատգամավորներին՝ նշելով, որ եթե անձամբ ինքը կուսակցական լիներ և լքեր խմբակցությունը, անմիջապես վայր կդներ մանդատը. «Մանդատս վայր կդնեի մի պատճառով՝ պառլամենտում դու հայտնվել ես այդ կուսակցության քվոտայով, այդ թվում՝ ռեյտինգային կարգով»։

Հարցին պատրաստվո՞ւմ է դուրս գալ խմբակցությունից և ինչը կստիպի այդպիսի քայլի դիմել, Կոստանյանն ասաց. «Ոչ, ուզում է մեկ հոգի մնա, դուրս չեմ գա, ես երկրորդը կլինեմ: Ես խմբակցությունից դուրս կգամ միայն այն  դեպքում, երբ որոշեմ վայր դնել մանդատս»։

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts