Հուլիսի 18, 2019

ՀՀ նախագահի նստավայրը կլինի Մաշտոցի 47-ում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Արդարադատության նախարարությունը հրապարակել է  «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նոր նախագիծը:

Ըստ նոր նախագծի՝ ՀՀ նախագահի աշխատակազմի թվաքանակը չի կարող գերազանցել 180-ը: Նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով: Այդ միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը:

Բացի այդ, ՀՀ նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`

1) նստավայր Երեւանում (հասցեն՝ Մաշտոցի 47).

2) ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սեւան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Օրենքի 7.3 հոդվածով նախատեսվում է, որ պաշտոնաթող լինելուց հետո ՀՀ նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ եւ՝ իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ, որի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացված միջոցներից:

Պաշտոնաթող  Հանրապետության նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավել, քան տաս օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Պաշտոնաթող Հանրապետության նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:

 

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts