Հոկտեմբերի 17, 2019

ՀՀ ողջ տարածքում մեկնարկեց «Շանթ 2018» զորավարժությունը. պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

ՀՀ ողջ տարածքում մեկնարկեց «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը: Սեպտեմբերի 11-14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի: Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts