Հոկտեմբերի 17, 2019

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենք-զինամթերքն անօրինական է, բայց կապ չունի Մարտի 1-ի հետ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենք-զինամթերքը որեւէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ, սակայն անօրինական է:

Այս մասին armtimes.com-ի  հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Հոկտեմբերի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքի մասով փորձաքննությունն ավարտվել է եւ հայտնի դարձել, որ Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան: ՀՔԾ պետը, սակայն չէր պարզաբանել՝ զենքերը օրինական են եղել, թե՝ ոչ:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts