Նոյեմբերի 17, 2018

Հրանտ Բագրատյանը տնտեսական աճի մասին

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Այսօր ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-սեպտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել։ Այն կազմում է 6.5%։ Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Իրավացի դուրս եկա` 2 օր առաջ Ա. Աբրահամյանին հյուրընկալվելիս կանխատեսելի էի անկման խորացում։ Նկատի ունենալով, 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր է տեմպերը կանխատեսում եմ մինչև տարեվերջ աճի տեմպի անկում, իսկ 2019-ի առաջին ամիսներին ռեցեսիա։

Արագորեն անկում է ապրում նաև արտահանումը, ինչը կարող հանգեցնել դրամի արժեզրկման 3-6 ամսվա ընթացքում»,– նշել է Բագրատյանը։

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts