Մայիսի 26, 2018

Բաց մի թողեք

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌՆԹԵՐ «ՄՈՆՍՏՐ» ԿԱՌՈՒՅՑ ԿՍՏԵՂԾՎԻ, ՈՎ Է ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ԱՅՆ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

«ՀՐԱՊԱՐԱԿ» թերթի տեղեկություններով` բավական «տպավորիչ» կառույց է դառնալու նախագահի այսօրվա վերահսկողական ծառայության «բազայի» վրա ստեղծվող՝ վարչապետին առընթեր պետական վերահսկողական ծառայությունը: Ընդլայնվելու է ոչ միայն աշխատակազմը, այլեւ «լինելու» են տեղակալներ, «որոնց պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու է վարչապետը` կառույցի ղեկավարի առաջարկությամբ»:

Ավելին` կառույցն ընդարձակվելու է մի քանի այլ վերահսկողական ծառայությունների հաշվին` նախագահի, վարչապետի, ԿՌՈՒ-ի մի մասի ու որոշ այլ կառույցների: Միայն պաշտպանության նախարարության ներքին աուդիտի վարչությունը չի ներառվել այս կառույցի մեջ: Ով է ղեկավարելու ընդլայնված, գրեթե «մոնստր» կառույցը՝ առայժմ չեն հայտարարում, թեեւ ակնհայտ է, որ դա լինելու է Հովհաննես Հովսեփյանը՝ նախագահի վերահսկողականի երկարամյա ղեկավարը:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts