Օգոստոսի 08, 2020

Մասիսի քաղաքապետին ձերբակալելու իրավական հիմք չկա. քաղաքապետարան

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ փոխքաղաքապետին ձերբակալելու համար որեւէ իրավական հիմք չկա։ Այս մասին ասված է Մասիսի քաղաքապետարանի Facebook-ի էջում։

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի՛ մասիսցիներ, հարգելի՛ հարակից գյուղերի բնակիչներ,

Այսօր առավոտյան մամուլով տեղեկացանք, որ անօրինական,առանց որեւէ իրավական հիմքի ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ փոխքաղաքապետին:

Վստահեցնում ենք Ձեզ, որ ձերբակալության որեւէ իրավական հիմք չկա, նրանք երբեւէ չեն թաքնվել իրավապահ մարմիններից, չեն փորձել փախչել Հայաստանի Հանրապետությունից եւ զբաղված են եղել աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարմամբ:

Դիմում ենք Մասիս քաղաքի եւ հարակից համայնքների բոլոր բնակիչներին, ովքեր նկատել եւ գնահատել են քաղաքապետի բարեխիղճ եւ սրտացավ աշխատանքը, այսօր ժամը 14-00-ից մինչեւ 14-30-ը հավաքվել Մասիսի քաղաքապետարանի դիմաց ՝ ի պաշտպանություն քաղաքապետի եւ փոխքաղաքապետի միջոցառումներ կազմակերպելու նպատակով»:

Ավելի վաղ հայտնել էնք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts