
Want create site? Find Free WordPress Themes and plugins.
«Մարդիկ համակարգիչների առջև նստած ուրախանում են, իսկ այստեղ կոնկրետ մարդիկ վատանում են։ Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանին քիչ առաջ տարան Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա, այնպիսի գարշահոտ էին գցել ողջ դահլիճով, հակագազ էր հարկավոր։ Այսօրվա թատրոնը բոլոր տեսակի սահմաններն անցավ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ էր գրանցվել:
Ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացել էին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ:
Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.