Դեկտեմբերի 18, 2018

Մարտի 8` ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Ջերմաստիճանը մարտի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանրապետության տարածքում  մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 8-9-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 8-9-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts