Մայիսի 26, 2018

Բաց մի թողեք

Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված շուրջ 4 մլն դրամի վնաս

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունվարի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 19 իրավախախտում, 4-ի  վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտումների հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 4.038.700 ՀՀ դրամ:  

Մասնավորապես`

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 13 դեպք:

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 1.038.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝          

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 9 դեպքով (2 թեղի, 8 բոխի, 7 հաճարենի, 5 կաղնի, 2 ղաժի) հաշվարկվել է 646.500 ՀՀ դրամի չափով, որից 2 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, իսկ 1-ը՝ ընթացքի մեջ է։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (7,2 խմ թափուկ վառելափայտ և 0,6խմ տախտակ) հաշվարկվել է 66.000 ՀՀ դրամի չափով:

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (5 բոխի,2 կաղնի) հաշվարկվել է 283.000 ՀՀ դրամի չափով:

Վայոց Ձոր՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1,2 խմ) հաշվարկվել է 43.200 ՀՀ դրամի չափով:

        

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 3.000.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս՝

Սյունիք՝ բեզոարյան այծի ապօրինի որսի 1 դեպքով հաշվարկվել է 3.000.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որսամիսը (28կգ) հանձնվել է «Առաքելություն Հայաստան» Արծվաբույն ՏՍ կազմակերպությանը:

Կոտայք՝ ձկան ապօրինի վաճառքի 1 դեպք (առգրավվել է 15 հատ՝ 7 կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց):

Արարատ՝ որսի իրականացման կանոնների խախտման 1 դեպքով նշանակվել է 150000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից

Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով  նշանակվել է վարչական տուգանք՝ 50000 ՀՀ դրամի չափով։

Շիրակ՝ առանց շրջակա միջավայրի ազդեցության դրական եզրակացության գործունեություն իրականացնելու 1 դեպքով նշանակվել է 50000 ՀՀ դրամի չափով։

Արագածոտն՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է վարչական տուգանք՝ 50000 ՀՀ դրամի չափով։

Ընդհանուր առմամբ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 936.500 ՀՀ դրամ:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts