Օգոստոսի 21, 2018

Մխիթարյանը շարունակում է մեծ ֆուտբոլիստ մնալ. Անրի

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանի երկրպագուն էի նույնիսկ այն ժամանակ, երբ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիա»-ում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում նրա գործերը հաջող չընթացան, սակայն հարկավոր չէ միայն դրանից հետևություններ անել: Հաշվի առնելով Մխիթարյանի և «Արսենալ»-ի խաղային ոճերը, ապա նա «Արսենալ»-ի ֆուտբոլիստ է: Մխիթարյանը շարունակում է մեծ ֆուտբոլիստ մնալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Անրին:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts